Անիում սպասվող ՏԻՄ ընտրությունների նման այլանդակ քարոզարշավ չէի տեսել:
Քայլիստ պատուհասներն Անին գրավելու համար օգտագործում են բոլորին ու ամեն ինչ:
Մարզպետ, մարզպետարանի աշխատակիցներ, երեսփոխաններ, «գաստրոլյորներ»` այլ մարզերից ու մայրաքաղաքից ժամանած քայլիստ պաշտոնյաներ, բիզնեսի և կրիմինալի ներկայացուցիչներ, ուժային կառույցների, ինչպես նաև ժեխանման զանգվածի ակտիվիստները առանց ամոթի տնետուն դեգերելով ձայն են մուրում անեցիներից:
Ձայն են մուրում քայլիստ Արման «Ապագաևիչի» համար:
Հարգելի անեցիներ, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու են 4 քաղաքական ուժեր:
Խորհուրդ եմ տալիս ձեր ձայնը բացի քայլիստներից և դրանց թեկնածու Արմանից տալ մնացածին` ու՛մ կցանկանաք:
Ձայն մի՛ տվեք Արցախը և Հայաստանը դավադրաբար թուրքին հանձնող, թուրքի դեմ ծնկած, թուրքի կողմից նսեմացված, ստախոս, կեղծարար, մանիպուլյատոր, ազգադավ, հակահայ Նիկոլի քաղաքական ուժին և դրա ներկայացուցիչներին:
Ի դեպ, չկասկածեք, ես համոզված եմ` թուրքերի հետ «բարեկամանալուց» հետո, Նիկոլն ու իր թայֆան առաջիններից մեկը պղծելու են Մարալիկը` հեռացնելու են Սողոմոն Թեհլերյանի արձանը, որը լինելու է թուրքերի գլխավոր պահանջներից մեկը:
Հարգելի անեցիներ ձեր ձայնը մի՛ տվեք մահաբեր քայլիստներին:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ